Բայդենը պահանջել Է հետաքննել Թրամփի հայտարարություններն Ուկրաինայի նախագահին

09:46, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել Է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն եւ իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա, ինչպես երեւում Է, իշխանության անսահման չարաշահում Է: Հեռախոսով կապվել օտարերկրյա ղեկավարի հետ, որը ձգտում Է օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից, եւ հարցնել իմ մասին եւ այլ բաներից (…) վրդովեցուցիչ Է»,- ասել Է Բայդենն՝ Այովայի նահանգում ելույթ ունենալով իր նախընտրական արշավի շրջանակներում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազույցի ընթացքում նրա հետ քննարկել Է կոռուպցիան:

«(Խոսեցինք), հիմնականում, կոռուպցիայի մասին, այն մասին, որ մենք չենք ցանկանում, որ մեր մարդիկ, ինչպիսիք են (նախկին) փոխնախագահ Ջո Բայդենը եւ նրա որդին, Ուկրաինայում նպաստեն կոռուպցիային»,- ասել Է Թրամփը: Ավելի վաղ մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում փորձել Է Զելեսնսկուն համոզել հետաքննություն սկսելու նախկին փոխնախագահի որդի Հանթեր Բայդենի նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am