Կարապետյանի գոլն օգնում է «Սոչի»-ին հաղթել «Դինամո»-ին

17:55, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնեցի «Սոչի»-ին հաղթանակ տոնել կարևոր խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Սոչի»-ն արտագնա խաղում 2:3 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամո»-ի հետ:  

Խաղավարտին մոտ «Սոչի»-ի հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականից Ալեքսանդր Կարապետյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

«Սոչին» այս տուրից հետո 12-րդն է 9 միավորով:


© 2009 ARMENPRESS.am