«Ռոմա»-ի մարզիչը խոսել է Մխիթարյանի մասին

15:46, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «գայլերի» և Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Լավ մարզավիճակով է եկել «Արսենալ»-ից և «Սասուոլո»-ի դեմ խաղում ցույց տվեց այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:


© 2009 ARMENPRESS.am