Անկախությունը Հայաստանի հպարտությունն է. Ռոբերտ Էմմիյան  

14:18, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը Հայաստանի անկախությունը հպարտություն է համար:

«Շնորհավորում եմ մեզ` բոլորիս, անկախության օրվա առթիվ: Հպարտ եմ մեր ազգի ամեն նվաճմամբ, մարզիկների հաջողություններով: Հպարտ եմ մեր ազգով, քանի որ բազում նեղություններից հետո էլ նորից ոտքի է կագնում: Անկախությունը Հայաստանի հպարտությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց լեգենդար մարզիկը:

Էմմիյանը շեշտեց, որ այս տարին իր յուրահատկությունն ունի, քանի որ տոնը նշվում է իր հարազատ Գյումրի քաղաքում: «Մենք մեր ձեռքերով են շենացնելու մեր երկիրը` խաղաղությամբ և ներդաշնակությամբ»,-եզրափակեց նա:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


© 2009 ARMENPRESS.am