Ճապոնիայի հարավում թայֆունի պատճառով չորս մարդ է տուժել

12:14, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում չորս մարդ տուժել է մոտեցող «Տապա» թայֆունի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թայֆունի պատճառով դադարեցվել է տրանսպորտի որոշ տեսակների երթևեկությունը, չեղարկվել է 283 չվերթ:

Նշենք, որ «Տապա» թայֆունի արագությունը հասնում է մինչև 50 մետր/վայրկյանի:


© 2009 ARMENPRESS.am