Սեպտեմբերի 21-ին ընթերցեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տոնական համարը

09:51, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տոնական գունավոր համարը: Այնտեղ կլինեն բազմազան հրապարակումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին:

Անկախության տարիներին մեր երկրի ձեռքբերումների, նաեւ առկա մարտահրավերների մասին են զրույցները պատմաբաններ Էդիկ Մինասյանի, Աշոտ Մելքոնյանի, Վահրամ Տեր-Մաթեւոսյանի, տնտեսագետ Հայկ Սարգսյանի, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի հետ:

Թերթում ներկայացվում են նաեւ անցած ժամանակահատվածի մարզական նվաճումները: Ընթերցողը կգտնի նաեւ այլ ոլորտների (մշակույթ, զբոսաշրջություն միջազգային իրադարձություններ եւ այլն) վերաբերյալ նյութեր:

 


© 2009 ARMENPRESS.am