Դատարանը թույլատրել է Սեյրան Օհանյանին բուժման նպատակով բացակայել երկրից

18:07, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Ադիբեկյանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը և թույլատրել Օհանյանին որոշ ժամանակով բացակայել Հայաստանից բուժման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանական մյուս կողմերը միացան այս միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն չի առարկել միջնորդությանը: Դատարանը լսելով կողմերին որոշել է թույլատրել Սեյրան Օհանյանին բացակայել երկրից:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:


© 2009 ARMENPRESS.am