Ըմբիշ Կաջոյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում  

11:48, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վարուժան Կաջոյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/16 եզրափակիչում մրցեց Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկայի հետ և գերազանցեց 10:2 հաշվով: Հաջորդիվ` 1/8 եզրափակչում, հայ ըմբիշն ուժերը կչափի Վասիլի Միխայլովի (Ուկրաինա) հետ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


© 2009 ARMENPRESS.am