Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ

10:05, 20 Սեպտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձեւ առանձնասենյակում»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում: Նախագահը նաեւ զետեղել Է հանդիպման լուսանկարը:
Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am