«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Ստամբուլ Բաշակշեհիր»-ին

00:49, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում (J խումբ) իտալական «Ռոմա»-ն հյուրընկալեց թուրքական «Ստամբուլ Բաշակշեհիր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսի վերջնամասում թուրքական ակումբի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ և «Ռոմա»-ին հաշվի մեջ առաջ մղեց Կաիկարան: Երկրորդ կեսի մեկնարկին Էդին Ջեկոն կրկնապատկեց «գայլեր»-ի հաղոջությունը: Իսկ ահա 71-րդ րոպեին Զանիոլոն հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ «Ռոմա»-ի: Խաղավարտին մոտ իտալական թիմը խփեց նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Կլույվետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցացնի հոկտեմբերի 3-ին հյուրընկալվելով «Վոլսբերգ»-ին:


© 2009 ARMENPRESS.am