Թրամփը հնարավոր Է համարել, որ Իրանի շուրջ իրադրության կարգավորման խաղաղ ճանապարհ չգտնվի

17:48, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել սեպտեմբերի 19-ին:

«Տեսնենք՝ ինչ կլինի: Շատ բան կարող Է պատահել: Եթե խաղաղ լուծում լինի, լավ Է: Հնարավոր Է, որ դա չլինի»,-արձանագրել Է Թրամփը: «Բայց դեռ երբեք երկիրը նման ռազմական հզորություն չի ունեցել»,-հավելել Է նա՝ խոսելով ԱՄՆ-ի մասին: Թրամփը նաեւ հնարավոր Է համարել, որ «հարված հասցվի աշխարհի ամենաուժեղ զինված ուժերի կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am