Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի Է ենթարկվել Ֆրանսիայում

16:01, 19 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը սեպտեմբերի 19-ին կործանվել Է Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքի Մորբիան դեպարտամենտի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բելգիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական Twitter-ում:
«Մեր F-16 կործանիչներից մեկն աղետի Է ենթարկվել Ֆրանսիայի Լորիան քաղաքի մերձակայքում: Օդաչուները կատապուլտվել են»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ականատեսները հայտնում են, որ կործմանման վայրում սեւ ծխի սյուն Է երեւում: Ինքնաթիռն ընկել Է դաշտում, մասնավոր տնից ոչ հեռու, դրա ճակատամասը վնասվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am