Զարիֆը նախազգուշացրել Է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում

15:52, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի «սպառնալի գործելակերպը», որին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ: «Լայնամասշտաբ պատերազմ»,-ասել Է Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իրանին Էր Ռիադի կամ Վաշինգտոնի հարվածի հետեւանքների վերաբերյալ հարցին:

«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել Է Զարիֆը, ընդսմին նշելով, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհի վերաբերյալ «ստի» վրա հիմնված ռազմական պատասխանը կարող Է հանգեցնել «մեծ թվով զոհերի ու տուժածների»: «Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am