Ֆրանսիայի ԱԳ նախարարը հնարավոր Է համարել նոր փուլի սկիզբը Մոսկվայի եւ Փարիզի հարաբերություններում

14:50, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը զգուշավոր ենթադրություն Է արել Մոսկվայի եւ Փարիզի հարաբերություններում նոր փուլի սկսվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնարավոր Է՝ նոր պատմությունը (Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում – խմբ.) սկսվում Է: Առայժմ ես զգույշ եմ, բայց հանդիպումը, որը մենք (պաշտպանության նախարար) Ֆլորանս Պառլիի հետ ունեցանք Մոսկվայում, օգտակար Է: Նախ, մենք որշեցինք ամրապնդել կապերը քաղաքացիական ընկերությունների միջեւ»,- ասել Է Լը Դրիանը CNews հեռուստաալիքի եթերում:

Նախարարը հայտնել Է, որ մինչեւ տարեվերջ «մեծ տնտեսական հանդիպում կանցկացվի երկու երկրների միջեւ»: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը կայացել Է սեպտեմբերի 9-ին Մոսկվայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am