Աֆղանստանում շուրջ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածից. TOLOnews

12:57, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում շուրջ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածի հետեւանքով, որն անցած գիշեր իրականացվել Է երկրի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը: Ինչպես նշել են տեղի իշխանությունները, «օդից գրոհի հետեւանքով զոհվել են մոտավորապես 30 խաղաղ բնակիչներ»: Առնվազն 40 մարդ վերքեր Է ստացել:

Ariana հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել Է գյուղական վայրի, որտեղ այդ ժամանակ աֆղանցիները պիստակ Էին հավաքում: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, գրոհը կատարվել Է «օտարերկրյա ուժերի» կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am