Բոլթոնը խիստ քննադատության Է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

10:17, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում Է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ: Մասնավորապես, նրան վրդովեցրել Է Թրամփի որոշումը «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին Քեմփ Դեւիդում ԱՄՆ-ի նախագահի քաղաքամերձ նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝ դա հարգանքի բացակության դրսեւորում Է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:

Բացի դրանից, Բոլթոնը կարծիք Է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված Էին ձախողման»: Նրա խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունների պաշտպանության համար:

Պետության ղեկավարի նախկին օգնականը նաեւ այն կարծիքին Է, որ Թրամփի հրաժարումը հունիսին Իրանի զինված ուժերի կողմից ամերիկյան անօդաչու թռչող ապարատը խոցելու պատասխան գործողություններից «հող նախապատարաստեց» Թեհրանի հետագա «ագրեսիվ գործողությունների» համար: Նա ենթադրել Է, որ պատասխան գործողությունների ձեռնարկման դեպքում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներ տեղի չԷին ունենա:


© 2009 ARMENPRESS.am