Էրդողանը հանձնարարել է արագացնել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման աշխատանքները

16:59, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը:

Նախագահ Էրդողանը կարևորել է, որ եվրոպական և թուրքական համապատասխան կառույցների միջև համագործակցությունը իրականացվի համերաշխության մթնոլորտում և շարունակական բնույթ կրեն:

 


© 2009 ARMENPRESS.am