Հնդկաստանում արգելել են Էլեկտրոնային սիգարետները

16:57, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ֆինանսների եւ կոպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել Է երկրի տարածքում Էլեկտրոնային սիգարետների արգելման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է Hindustan Times թերթը:

«Արգելված են Էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, փոխադրումը, պահպանումը եւ դրանց հետ կապված գովազդը»,-ընդգծել Է գերատեսչության ղեկավարը: Օգոստոսի 22-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել Էր արգելել Էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը երկրի ամբողջ տարածքում եւ այդ արգելքը խախտելու համար պատիժ սահմանել ընդհուպ մինչեւ բանտարկություն:

Հնդկաստանում, որի բնակչությունը կազմում Է 1,35 մլրդ մարդ, հաշվում Է 106 մլն չափահաս ծխող: Ծխախոտ օգտագործող մարդկանց թվաքանակով այս երկիրն աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում Չինաստանից հետո: Ավելի վաղ Հնդկաստանի 29 նահանգներից 16-ի եւ յոթ վարչական տարածքների իշխանությունները Էլեկտրոնային սիգարետների արգելք Էին սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am