Ծանրորդների մրցելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում  

13:20, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդական Պատայա քաղաքում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի թիմերն անցել են բոլոր նախապատրաստական փուլերն աշխարհի առաջնությունից առաջ: Առաջնության մեկնարկից առաջ ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ընտրանու անդամների ժամանակացույցը:

Իզաբելլա Յայլյան (59 կգ, B ենթախումբ)- սեպտեմբերի 21, մեկնարկը Երևանի ժամանակով 09:00-ին:

Տաթև Հակոբյան (87 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին:

Անդրանիկ Կարապետյան (81 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 22, Երևանի ժամանակով 14:55-ին։

Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 23, Երևանի ժամանակով 17:25-ին։

Սամվել Գասպարյան (102 կգ, A ենթախումբ)-սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին:

Սիմոն Մարտիրոսյան (109 կգ, A ենթախումբ)- սեպտեմբերի 26, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին։

Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ)- սեպտեմբերի 27, մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am