ԱԽ քարտուղարի մամլո խոսնակը նիստից «արտահոսքի» մասին տեղեկությունը համարում է ցածրակարգ շահարկում

12:30, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի նիստից արտահոսք չի կարող լինել: ԱԽ քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը «արտահոսքի» մասին տեղեկությունները համարում է ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Այս մասին նա նշել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

-Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հարցը, իրավիճակը եղել է կոնֆլիկտային, ի՞նչպես կմեկնաբանեիք այդ տեղեկությունները:

-Ընդհանրապես Անվտանգության խորհրդի նիստերը անցկացվում են համաձայն օրակարգի, որը որոշված է լինում նախապես: Նման հարց ԱԽ նիստում չի քննարկվել, իսկ տեղեկատվական «արտահոսքի» մասին նմանատիպ տեղեկությունները հարկ է համարել ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Ավելին` ԱԽ նիստից արտահոսք չի կարող լինել:


© 2009 ARMENPRESS.am