Հինգ հազար զբոսաշրջիկներով վիթխարի նավը խարիսխ Է ձգել Վլադիվոստոկի նավահանգստում

12:17, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Quantum of the Seas հսկայական կրուիզային նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկներ են գտնվում Չինաստանից, խարիսխ Է ձգել Վլադիվոստոկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքի ծովային կայարանը:

«Շրջագայությունը մեկնարկել Է սեպտեմբերի 13-ին Տյանզինում, որտեղից զբոսաշրջիկներն ուղեւորվել են դեպի Ճապոնիայի ափեր՝ Ֆուկուոկա եւ Սակաիմինատո նավահանգիստներ, Վլադիվոստոկ հասնելուց հետո շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 21-ին Տյանզինում»,-ասված Է Instagram-ում զետեղված ծովային կայարանի հաղորդագրության մեջ: Նավամատույցում տեղի Է ունեցել նավի ուղեւորներին եւ անձնակազմին ողջունելու հանդիսավոր արարողություն: Quantum of the Seas-ը կառուցվել Է Գերմանիայի Meyer Werft նավաշինարանում եւ ջրարկվել Է 2014 թվականին: Գրանցման նավահանգիստը Նասաուն Է (Բահմայան կղզիներ): Նավի երկարությունը 348 մետր Է, լայնությունը՝ 41 մետր: Նավի վրա 16 տախտակամած Է, դրանցից 14-ը նախատեսված Է ուղեւորների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am