ԱՄՆ-ն ակտիվացնում Է Ռիոյի պաշտպանական դաշինքը Վենեսուելայի իրադրության պատճառով

10:21, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները, ինչի մասին հայտնել Է Պետդեպարտամենտը:

«Միացյալ Նահանգները եւ մեր գործընկերները դիմում են Փոխադարձ օգնության միջազգային պայմանագրին (Ռիոյի դաշինք), որը հնարավոր կդարձնի սպառնալիքի հակազդման հետագա հավաքական գործողությունները, սպառնալիք, որն ստեղծում Է Նիկոլաս Մադուրոյի նախկին վարչակարգը վենեսուելացի ժողովրդի եւ տարածաշրջանի համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Փոխադարձ օգնության միջամերիկյան պայմանագիրը, որը լայնորեն հայտնի Է որպես Ռիոյի դաշինք, ստորագրվել Է 1947 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ամերիկյան պետությունների մեծ մասի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am