ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

18:47, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լատվիա մեկնարկեց փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպմամբ: Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- գրել է Նաղդալյանը:


© 2009 ARMENPRESS.am