Բռնցքամարտիկ Հենրի Սարգսյանը զիջեց ԱԱ-ի 1/8 եզրափակիչում

18:04, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հավաքականի անդամ Հենրի Ավագյանը լքեց աշխարհի առաջնության հետագա պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եկատերինբուրգում ընթացող ԱԱ-ի 91 կգ քաշային կարգում Հենրի Սարգսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց Անգլիայի Չիվոն Կլարկի հետ և զիջեց 3:1 հաշվով:

Հայաստանի ներկայացուցիչներից ԱԱ-ի քառորդ եզրափակիչ են դուրս եկել Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը, Արման Դարչինյանը:


© 2009 ARMENPRESS.am