Վրաստանում հարցվածների 63 տոկոսը «վատ» գնահատականն Է տվել երկրի տնտեսական դրությանը

15:26, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում Է, որ երկրի տնտեսական դրությունը վատ Է: Հետազոտության տվյալներով՝ հարցման մասնակիցների 31 տոկոսը հայտարարում Է, որ երկրի ներկայիս տնտեսական դրությունը միջին աստիճանի Է, տնտեսական դրությունը լավ Է համարում 4 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչ վերաբերում Է տնտեսական հավասարությանը, ապա 70 տոկոսը կարծում Է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ Է բերում միայն մարդկանց որոշակի խմբի, 12 տոկոսն ասում Է, որ Վրաստանի տնտեսությունն օգուտ Է տալիս բոլոր քաղաքացիներին հավասարապես, իսկ 9 տոկոսի կարծիքով՝ Վրաստանի տնտեսությունը ոչ ոքի օգուտ չի տալիս: Ուսումնասիրությունը կատարվել Է հուլիսի 13-29-ը: Ընդամենը դրան մասնակցել Է 2131 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմել Է 1,7 տոկոս:

NDI-ի ուսումնասիրություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid ֆինանսական օգնությամբ: Հարցումներն անցկացնում Է CRRC-Վրաստանը:


© 2009 ARMENPRESS.am