Եվրախորհրդարանը քվեարկեց Լագարդին ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելու օգտին

14:33, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:

Քվեարկությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում, որը հեռարձակվել Է Եվրախորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լագարդին ԵԿԲ-ի ղեկավար նշանակելու օգտին քվեարկել են 649 պատգամավորներից 394-ը: Ավելի վաղ Լագարդի թեկնածությունը պաշտպանել Է ԵԽ-ի Էկոնոմիկայի եւ դրամական գործերի կոմիտեն:

Այժմ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում պետք Է հաստատեն նրա նշանակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am