Դատարանը կհրապարակի Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը

18:56, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։

Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել։


© 2009 ARMENPRESS.am