Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան
17:32, 16 Սեպտեմբեր, 2019ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- ասաց վարչապետը:
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:
© 2009 ARMENPRESS.am