ԵՀ-ի ղեկավարը պարզաբանել Է եվրոպական կենսաձեւի պաշտպանության պատասխանատուի պաշտոնի սահմանումը

16:33, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա ուժերի միջամտությունը եվրոպական քաղաքականությանը, ինչպես նաեւ ազգայնականների գործողությունները Եվրամիության երկրների հենց ներսում սպառնում են եվրոպական արժեքներին ու հիմքերին: Դրանով Է բացատրվում եվրոպական կենսաձեւի պաշտպանության խնդրով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալի նոր պաշտոնի սահմանումը, որը կզբաղեցնի ինստիտուտի ներկայիս պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը: Բելգիական Le soir թերթի՝ իր սյունակում այս պարզաբանում Է տվել Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահ նշանակված Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպական կենսաձեւն ամեն օր վիճարկվում Է Եվրոպայի հակառակորդների կողմից՝ ինչպես արտաքին ուժերի կողմից, այնպես Էլ մեր սահմանների ներսում: Մենք տեսել ենք արտասահմանյան երկրների միջամտությունը մեր ընտրություններին, ինչպես նաեւ տեսել ենք պոպուլիստների փորձերն ապակայունացնելու մեզ ներսից ցածրահարգ ազգայնական կարգախոսներով,- ասում Է նա:- Նրանք ցանկանում են աստիճանաբար խարխլել մեր հիմքերը եւ երկպառակություն սերմանել մեր միջեւ: Մենք պետք դիմակայենք դրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am