Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից  

14:42, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ավտոարշավորդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից:

Օրեր առաջ գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի հետևանքով մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել էին:


© 2009 ARMENPRESS.am