Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին

11:31, 16 Սեպտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել Է բռնկման երեք օջախ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման եւ անտառային տնտեսության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ նոր անտառային հրդեհներ չեն արձանագրվել:
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ Է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում Է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:
Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել Է նրանով, որ հյուսիսային եւ արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am