Ավարտվել է ռուսական Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

11:17, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ թուրք զինվորականները շարունակում են Ս-400-ների համար անհրաժեշտ ուսուցումը ստանալ:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Օգոստոսի 27-ից սկսվել է համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը:


© 2009 ARMENPRESS.am