Պիզելին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ

20:54, 15 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ակտոբե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ատիրաու»-ին հաղթեց 3:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին: Պիզելին 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, իսկ 90+1 րոպեին կատարեց գոլային փոխանցում:

«Ակտոբե»-ն այս հաղթական խաղից հետո մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am