«Շիրակ»-«Գանձասար Կապան» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

17:53, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց «Գանձասար-Կապան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թե առաջին խաղակեսում և թե երկրորդ կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները մրցակցի դարպասը գրավելու համար: Ի վերջո հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Սեպտեմբերի 13-ին կայացած խաղերում «Փյունիկ»-ը զիջեց «Ալաշկերտ»-ին (0:3), «Լոռի»-ն հաղթեց «Երևան»-ին (1:0), իսկ «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am