Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 650 կրակոց

14:32, 14 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© 2009 ARMENPRESS.am