ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին

23:21, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին, որը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։


© 2009 ARMENPRESS.am