Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից

17:05, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վահագն Այվազյանը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վահագն Այվազյանը հանդես էր գալիս «Ուրարտու»-ի կազմում 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետո «Ուրարտուն»ն մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է և ունի 1 միավոր: Առաջատարը 13 միավորով Երևանի «Արարատ» ակումբն է:


© 2009 ARMENPRESS.am