Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

16:29, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է ծրագրի նշանակությունը հանրապետության  սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am