«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի

15:20, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտուի» կազմը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ հենակետային կիսապաշտպան Մուտումոսի Զիլու Պիտերը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետո «Ուրարտուն»ն մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է և ունի 1 միավոր: Առաջատարը 13 միավորով Երևանի «Արարատ» ակումբն է:

 


© 2009 ARMENPRESS.am