«Հարուստները նույնպես լալիս են» սերիալի դերասանուհին հայտարարել Է կարիերան ավարտելու մասին

13:12, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի դերասանուհի եւ երգչուհի Վերոնիկա Կաստրոն այլեւս չի զբաղվելու ստեղծագործական գործունեությամբ: Կարիերան ավարտելու մասին նա հայտնել Է սեպտեմբերի 12-ին Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հրաժեշտ եմ տալիս այն բանին, ինչն այնպես սիրում Էի, իմ մասնագիտությանը, որին ես նվիրեցի 53 տարի (…), շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել Է Կաստրոն: 66-ամյա հայտնի դերասանուհու անունը վերջին ժամանակներս զանգվածային լրատվամիջոցներում հիշատակվում Էր սկանդալային կտրվածքով: Լուրեր Էին պտտվում, թե նա իբր ամուսնացել Է մեքսիկացի հեռուստահաղորդավարուհի Յոլանդա Անդրադեի հետ, ինչը Կաստրոն ինքը վճռականորեն հերքել Է: Instagram-ում իր հայտարարության մեջ նա ուղղակիորեն չի հայտնել այն պատճառները, որոնցից դրդված դադարեցնում Է կարիերան, սակայն նշել Է, որ հոգնել Է «ագրեսիայից եւ ծաղր ու ծանակներից»:

Կաստրոն նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում եւ Ռուսաստանում վիթխարի ժողովրդականություն Է ձեռք բերել «Հարուստները նունպես լալիս են» եւ «Վայրի վարդը» սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am