Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողի ինքնասպանության դեպքին

12:24, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ զինծառայողի դին գտել են կախված վիճակում:

«Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի գյուղերից մեկում:


© 2009 ARMENPRESS.am