Թրամփը պլանավորում Է մինչեւ տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ունի հետ

10:36, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է մինչեւ տարեվերջ հանդիպել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարը սեպտեմբերի 12-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան Հարավային բացատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որոշակի պահի, այո՛»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե այս տարի ինքը կհանդիպի արդյոք ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ: «Նրանք որոշակիորեն ցանկանում են հանդիպել, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել Է նախագահը:

Սեպտեմբերի 12-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը ճեպազրույցում հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ չեն պլանավորել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ըստ որում նա ընդգծել Է, որ Վաշինգտոնը ողջունում Է ԿԺԴՀ-ի հայտարարությունն այն մասին, որ երկրի ղեկավարությունը հույս ունի ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջը բանակցությունները վերսկսել սեպտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am