Դանիացի երգիչ Թոմաս Ն՛էվերգրինը կլինի «Yerevan Мusic Night»-ի հյուրը

20:49, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի աջացությամբ կանցկացվի «Yerevan Мusic Night»-ը, որը կսկսվի ժամը 16:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպասվում է գինու և ուտեստների համտես, նաև երաժշտական հագեցած ծրագիր: Հատուկ հյուրը կլինի դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛էվերգրինը:


© 2009 ARMENPRESS.am