Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

15:01, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում:

Վերջինիս աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն կտա հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը, որոշելու դրա աստիճանը և նորագոյացությունների առկայությունը: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով` 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ` զբաղեցնելով շուրջ 965մտարածք: Զգալիորեն ավելացել է նաև զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց  տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն. կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազո­տութ­­յուն­ներ:

Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում.

 


© 2009 ARMENPRESS.am