Մոտ 65 հազարով ավելացել է պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը

13:50, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899-ով»,- նշել է Վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am