ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի ընտրության հարցը

12:04, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին ընթացող նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այդ պաշտոնում առաջադրվել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

«ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը»,- ասաց Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am