General Motors-ը 3,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ԱՄՆ-ում. Reuters

18:12, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: General Motors-ը 3,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ԱՄՆ-ում արգելակման համակարգի վակուումային ուժեղարարի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Հետկանչը վերաբերում Է, մասնավորապես, Cadillac Escalade, Chevrolet Suburban եւ GMC Yukon արտաճանապարհայինների մոդելներին, ինչպես նաեւ Chevrolet Silverado եւ GMC Sierra պիկապներին, որոնք թողարկվել են 2014- 2018 թվականներին:
General Motors-ն աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռններից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am