Սոսո Պավլիաշվիլին երևանյան համերգին իր նվագախմբի հետ կատարելու է հին ու նոր ստեղծագործություններ

17:01, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին, որը համերգային ծրագրով է ներկայանալու Երևանում, երեկոյին ընդառաջ վերջին փորձերն է անցկացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

Երգիչը ներկայացնելու է գործեր, որոնք ընդգրկված են իր և հայ երաժիշտներից կազմված «Naverey» նվագախմբի հետ մշակած «Կյանքը հրաշք է» սկավառակում: Նա խոստանում է կատարել նաև մի շարք հին ու սիրված երգեր:

Երևանյան համերգից հետո Պավլիաշվիլին և «Naverey» նվագախումբը նախատեսում են համերգներով հանդես գալ նաև այլ երկրներում:

Երևանյան համերգի կազմակերպիչներն են «Մեցցո» փրոդաքշնը և Մարզահամերգային համալիրը:


© 2009 ARMENPRESS.am