Միխայել Շումախերը գիտակցության է եկել

16:27, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Le Parisien» պարբերականին,  մարզիկին գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։

50-ամյա Շումախերին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։

Հիվանդանոցում նրան ցողունային բջիջների ներարկում են արել և մարզիկի առողջությամբ զբաղվում է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ, բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

 


© 2009 ARMENPRESS.am