Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականությունը. Վուչիչ

16:04, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած այցի ընթացքում: Չեխիայի նախագահը սեպտեմբերի 11-ին այցով ժամանել Է Բելգրադ:

Սերբական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: «Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության իր քաղաքականությունը, սա Է Սերբիայի խորհրդարանի եւ ժողովրդի որոշումը: Կարծում եմ, որ սա Սերբիայի լավագույն որոշումն Է, այդ կերպ մենք հոգ ենք տանում մեր, մեր երկնքի եւ հողի պաշտպանության մասին»,-հայտարարել Է Վուչիչը:

«Սերբիան լավ հարաբերություններ եւ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ, մենք կշարունակենք պահպանել այդ հարաբերությունները, որպեսզի մեզ մոտ չկրկնվի 1999 թվականը (Հարավսլավիայի ռմբակոծությունները)»,-նշել Է Սերբիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am